Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին հարցրեց՝ «Դուք այն վարչապետն եք, որ լինելով ռուսական Գազպրոմի տնօրենների խորհրդի անդամ, ընդամենը 300 մլն-ի դիմաց տարաք մեր 20 տոկոսանոց պետական բաժնեմասը… Այս համատեքստում գազի գինը, երբ դուք Գազպրոմի ղեկավարության մեջ էիք, կարող էր երկար տարիներ առաջ նվազեցնել եւ ժողովուրդը շատ մեծ գումարներ կտնտեսեր, եթե կար այդ հնարավորությունը նվազեցնելու»:
Հետո Ուրիխանյանը հարցրեց՝ եթե ոչ Ամերիկանո, ինչո՞ւ ոչ Արմիանո, այլ՝ Ռուսիանո:
Կարեն Կարապետյանը Արմիանոյի հետ կապված որեւէ պատասխան չտվեց: Ինչ վերաբերում է գազի գործարքին, նա ասաց, որ երբ այդ գործարքը եղել է, ինքը ՀայՌուսԳազարդում չի եղել. «Գործարքը համարում եմ ճիշտ գործարք, որովհետեւ որեւիցե շահութաբաժին հայկական կողմը, ինչպես նաեւ Գազպրոմն այս գործունեությունից չի վերցրել: Վճարել մի բանի դիմաց քո ակտիվներով, ես այստեղ որեւիցե ոչ տրամաբանական լուծում չեմ տեսնում, եթե մենք արտաքին պարտքը մաշեցնում ենք»:
Նա վստահեցրեց, որ այդ պահին հնարավոր չէր գինն ավելի իջեցնել, բոլոր ժամանակների համար, ըստ վարչապետի, Հայաստանում գազի գինը տարածաշրջանում եղել է հնարավոր ամենացածրը. «Ես Գազպրոմում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ կամ ղեկավար մենեջեր 3 կազմակերպությունում: Երեքից ոչ մեկը ՀՀ գազի ընկերության հետ որեւիցե հարաբերություն չուներ, այդ իսկ պատճառով ես Գազպրոմի գործարքին չեմ մասնակցել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ