Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գինը ընտրություններից հետո չի բարձրանալու. Կարեն Կարապետյանը երաշխավորում է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 17:49

«Ի հեճուկս ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, Դուք նախորդ քառօրյայի հարցուպատասխանին չէիք մասնակցում, եւ գտնվում էիք Մոսկվայում: Կարո՞ղ է սա նշանակել, որ ամեն անգամ, երբ ընտրություն լինի ՀՀ Սահմանադրության եւ Մոսկվայի միջեւ, Դուք ընտրություն եք կատարելու հօգուտ Մոսկվայի»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Վարչապետը նախընտրեց չպատասխանել՝ ասելով, որ պատգամավորը հավանաբար պատասխան չի ակնկալում: Փաշինյանը նաեւ առիթը բաց չթողեց՝ ճշտելու՝ Մոսկվայում այդ այցելության ժամանակ արդյոք ինքը առաջարկե՞լ է ամերիկանո սուրճն անվանել ռուսիանո:

Կարեն Կարապետյանը շրջանցեց նաեւ այս  հարցը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետին հարցրեց՝ գազի սակագինը հիմա իջնում է, բայց կարո՞ղ է ինքը երաշխավորել, որ ընտրություններից հետո իր արդեն հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, երբ ընտրվեն, գազի սակագները չեն բարձրանալու, կամ դրա դիմաց մենք չենք վճարելու որեւէ ռազմավարական օբյեկտով, ինչի փորձն արդեն մենք ունեցել ենք:

Կարեն Կարապետյանը պատասխանեց հստակ եւ միանշանակ՝ գազի գինը ընտրություններից հետո չի բարձրանալու, գազի գնի դիմաց որեւէ ռազմավարական օբյեկտ չեն տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031