Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չկա: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդպիսի հանդիպման հնարավորությունը քննարկվում էր: Եթե այն լինի, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք: Բայց տվյալ պահին, ես կցանկանայի ևս մեկ անգամ ասել, որ այդպիսի հանդիպման հնարավորությունն առայժմ միայն քննարկում է»,- ասել է Զախարովան:
ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում:
Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս էր հայտնել, որ իրենց կհաջողվի Համգուրգում կազմակերպել 3+2 ձևաչափով (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպում:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=JCw79nY5rug
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ