Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր զինծառայությունը պետք է անցնել, ոչ թե վճարել դրա դիմաց». ՊՆ նախարար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 17:31

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը ասում է, որ այն մարդիկ, որոնց 27 տարեկանը լրացել է, օրենքով մուծում են անում պետբյուջե եւ հետախուզումից դուրս են գալիս: Այսօր ԱԺ-ում Արամ Մանուկյանն ասաց, որ 3 զինակոչ է արդեն, կառավարությունը չի ներկայացրել ԱԺ՝ ժամկետները երկարաձգելու օրենքի նախագիծ. «Փողի վրա նստած՝ փող եք ման գալիս: Ես ասում եմ ձեզ փող վաստակելու օրենքի ճանապարհը, ինչո՞ւ չեք անում»:

Նա ասաց, որ մարդկանց շատ լուրջ քանակ կա, որ սպասում են այս որոշման երկարաձգմանը, 1.5 տարի չի եղել. «Եթե կիրառելու եք, կիրառեք մինչեւ Նոր տարի, որովհետեւ կլինեն հարյուրավոր մարդիկ, որոնք Նոր տարին կարող են անցկացնել իրենց տանը»:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ որպես ՊՆ նախարար՝ կտրականապես դեմ է այսպիսի լուծմանը, որովհետեւ պարտադիր զինծառայությունը պետք է անցնել, ոչ թե վճարել դրա դիմաց: Որպես քաղաքացի՝ նա ասաց, որ հարգում է ժամանակին ընդունված օրենքը: Ըստ նախարարի, այդ օրենքը դեռ ուժի մեջ է, երբ ավարտվում է, նոր դիմում են՝ կիրարկման ժամկետը երկարաձգելու հարցով: Վիգեն Սարգսյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ հերթական նիստ են արել եւ մի խումբ մարդիկ ստացել են այդ տարկետումը: Միջոցներն էլ չեն կազմում շատ մեծ դրամական աջակցություն՝ ռազմական խնդիրները լուծելու համար:

Նախարարը խոստացավ հավելյալ ճշտել՝ օրենքի ժամկետն ավարտվե՞լ է, թե՞ ոչ: Վիգեն Սարգսյանը բացատրեց, թե ինչու է ինքը դեմ այս օրենքին. «Խթանում է այն մարդկանց մղումները, որոնք մտածում են, որ դուրս գանք երկրից, մինչեւ 27 տարին լրանալը մեր խնդիրները դրսում լուծենք, վերջում կմուծենք, կգանք մեր երկիր»:

Ըստ նախարարի, այդ օրենքն ընդունվել էր այն մարդկանց համար, որոնք ընտանիքով, երեխան փոքր տարիքում գնում են արտերկիր, հետո փակվում են այդ երեխայի առջեւ հայրենիք վերադառնալու դռները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031