Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեկտեմբերի 2, 3-ին տեսել եմ վաճառքի հանված սիգ, այնինչ արգելք էր դրված». Բարդուղ Գաբրիելյան

Դեկտեմբեր 07,2016 17:20

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը, ամփոփելով տարին, մտահոգություն հայտնեց, որ 2016-ին որսագողության դեպքերն ավելացել են:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի Սևանա լճում սիգի պաշարը չի ավելացել: Նա փաստեց. «Որսագողության դեպքերն ավելացել են, ինչը վտանգում է ոչ միայն սիգը, այլև մյուս ձկնատեսակները»: Բարդուղ Գաբրիելյանը հիշեցրեց, որ անցյալ տարի սիգի արդյունագործական պաշարը եղել է 430 տոննա, այս տարի` 450, ինչը էական ավելացում չէ, գրեթե նույնն է:

Պարոն Գաբրիելյանը նշեց, որ իրենք առաջարկել են ուժեղացնել հսկողությունը ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 10-ը, բայց նախարարությունը որոշել է արգելք դնել դեկտեմբերի 1-ից. «Դեկտեմբերի 2, 3-ին տեսել եմ վաճառքի հանված սիգ: Դա նշանակում է, որ արգելքը պատշաճ չի իրականացվում»:

Ըստ պարոն Գաբրիելյանի՝ երկրորդ արդյունագործական ձկան՝ կարասի պաշարները ևս նվազել են. «Հիմնական պատճառը որսի ուժեղացումն է, վերջին տարիներին խոշոր ձկների արտահանումը և մակաբույծները»:

Պարոն Գաբրիելյանը փաստեց, որ քիչ թե շատ բարվոք վիճակում է իշխան ձկնատեսակը, սակայն դա ևս քիչ է. «Քանի դեռ ձկնատեսակը չունի բնական վերարտադրություն, նրա քանակությունը համարել վերականգնված չի կարելի, իսկ իշխանը շարունակում է մնալ առանց բնական ձվադրավայրերի, քանի որ մեր գետերը չունեն համապատասխան միջավայր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031