Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում եք հանկարծ ես չգիտեմ ոնց ասե՞մ, եւ որ ժամին, հա՞». Գալուստ Սահակյանի կատակը՝ ԱԺ-ում

Դեկտեմբեր 07,2016 17:10

Այսօր այն բացառիկ դեպքերից էր, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը 1 անգամից ճիշտ արտասանեց: Որպես կանոն, ոչ մի կերպ այդ ազգանունը չէր ենթարկվում պարոն Սահակյանին, նա կա’մ Էնֆաջյան, կամ Էնֆաիջյան, կամ նման մի բան էր արտաբերում:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահե Էնֆիաջյանի ազգանունը Գալուստ Սահակյանի շուրթերից ճշգրիտ հնչելուն պես նիստերի դահլիճում ուրախություն տիրեց:

Գալուստ Սահակյանը, հասկանալով, թե ինչու են պատգամավորներն աշխուժացել՝ ծիծաղելով արձագանքեց. «Մտածում եք հանկարծ ես չգիտեմ ոնց ասե՞մ, եւ որ ժամին, հա՞: Միշտ մտածում եք ինչ-որ մի բան էսպես…Էս պահին Վահեի հետ շատ մոտ եմ, դրա համար էսպես է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031