Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Տեսե՞լ եք, որ հարվածել եմ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 16:49

«Միջադեպը լրագրության հետ կապ չունի, փորձել է ինձ էթիկայի դասեր սովորեցնել, դաստիարակել, ուղղակի չի ստացվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը`մեկնաբանելով այսօր տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, պատգամավորը հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի  լրագրողին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`բայց դա ձեզ չի արդարացնում, դուք նրան խփել եք, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Տեսել ե՞ք»:

Հարցը`իսկ դուք իրավունք ունեք դասեր տալու, մնաց անպատասխան: Ռուբեն Հակոբյանը մտավ դահլիճ:

Ավելի ուշ Ռուբեն Հակոբյանը կրկին խոսեց լրագրողների հետ: Aravot.am-ի հարցին` Դուք պատգամավոր եք, ինչո՞ւ Ձեզ պատգամավորի նման չպահեցիք, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Էդ որտե՞ղ էր ասված, որ ես չեմ պահում: Մինչ այդ մենք զրուցում էինք, խնդրեմ, հրապարակեք այդ հարցազրույցը, որեւէ մեկը որեւէ վիրավորանք զգա՞ց, որեւէ բառ եղել է, որ էթիկայի կանոններից դուրս է եղել: Նույնիսկ նա հայերեն ձեւակերպել չգիտի հարցը… Դրանից հետո ինքն իրեն զտարյուն խուլիգանի նման է պահել: Ձեր գործընկերներից, պատգամավորներից շատերը զանգել, ուղղակի շնորհակալություն են հայտնել…: Ես գտնում եմ, որ լրագրողը պետք է հասկանա, եթե խուլիգան է, թող չթաքնվի լրագրողի անվան տակ, միկրոֆոնը ձեռքին, եթե խուլիգան է, խուլիգանի տեղը փողոցն է»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    իսկ չես կարծում որ մի տեղ էլ աննկատ քեզ կծեծեն ու հետո ոչ մեկ չի տեսնի․․․ շմայսի հացը կտրեց

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031