Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի ՊՈԱԿ կլուծարվի, 9 հաստիքներ կկրճատվեն

Դեկտեմբեր 07,2016 16:47

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը լուծարում է  «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 8-ի նիստի օրակարգից:

Այս ՊՈԱԿ-ը լուծարվում է, ինչպես նշված է որոշման նախագծում, քանի որ դրա գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով:

«Արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 միլիոն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 միլիոն դրամով (ներառյալ 9 հաստիքները): Մնացած 4.3 միլիոն դրամը՝ 300.0 հազար դրամ՝ անվճար երթեեւեկության վկայականների պատրաստման, 2500.0 հազար դրամ՝ Միջպետական բեռնափոխադրող կազմակերպությունների թույլտվության ձևաթղթերի տպագրության եւ 1500.0 հազար դրամը՝ տեխզննության կտրոնների տպագրման համար, հատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ից վերջինիս փոխանցված գործառույթներն իրականացնելու համար»,-նշված է հիմնավորման մեջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031