Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքացիները չեն հարվածել ոստիկաններին, այդ դեպքում ումից էին պաշտպանվում ոստիկանները». Գեւորգ Սաֆարյան

Դեկտեմբեր 07,2016 16:19

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի բողոքի քննությունը: Գեւորգ Սաֆարյանի բողոքը վերաբերում է 2016 թվականի հունվարի 1-ին ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի չորրորդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանի կողմից ծեծի ենթարկվելուն, Սաֆարյանի բողոքին են միացել նաեւ այլ քաղաքացիներ, որոնք պնդում են, որ նույն օրը ոստիկաններն իրենց էլ են ծեծի ենթարկել:

hayrapetyan

Այսօր դատաքննության վերջին օրն էր, նիստը կարճ տեւեց: Սաֆարյանի պաշտպան` փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում քննիչը ամենակարեւոր քննչական գործողությունը չի կատարել, այն է` Գեւորգ Սաֆարյանին ու Գեղամ Խաչատրյանին չի հրավիրել առերեսման, բացի դրանից իր պաշտպանյալին չի ծանոթացրել գործի նյութերին, չի ասել` երբ է ավարտվում նախաքննությունը, եւ Գեւորգ Սաֆարյանը չի հասցրել անհրաժեշտ ապացույցները ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին. «Ձեւական նախաքննություն է անցկացվել, գործի քննության պատրանք ստեղծելու փորձ է արվել»:

Գեւորգ Սաֆարյանն էլ դատարանում հայտարարեց, որ քաղաքացիների կողմից ոստիկաններին հարվածներ չեն եղել, բայց ոստիկանների հարվածները քաղաքացիներին քննիչը համարել է որպես ինքնապաշտպանություն. «Եթե քաղաքացիները չեն հարվածել ոստիկաններին, այդ դեպքում ումից էին պաշտպանվում ոստիկանները»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 20-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    երեւի հառաջիկա Կաղանդին այս տղաները նորէն տօնածառ չեն տնկելու Հրապարակում…
    արդէն Կաղանդ Պապուկն ալ անտրամադրելի է, նա ել նստել է…

    https://www.youtube.com/watch?v=tDzkmRf0OOc

    ..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031