Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության պոտենցիալ կրճատվողներին ակնարկներ են արել

Դեկտեմբեր 07,2016 16:13

ՀՀ մշակույթի նախարարությունում այս օրերին ծանր մթնոլորտ է տիրում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օրերս կայացած թռուցկաժողովի ժամանակ կրկին շեշտել է, որ խոշոր կրճատումներ ու կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Ըստ մեր տեղեկությունների, անգամ քաղծառայողներին են այդ մասին «ներքին կարգով» զգուշացնում, որ «պլանի» տակ են՝ կամ պետք է ավելի ցածր կարգավիճակով աշխատեն, կամ ընդհանրապես աշխատանքից ազատման դիմում գրեն:

Կրճատումների մասին տեղեկատվությունը տեղ է գտել նաեւ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում, որտեղ մասնավորապես նշվում է. «ՀՀ մշակույթի նախարարության բոլոր վարչություններում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, նաև՝ կրճատումներ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարությունում հերթական խորհրդակցությանը փոխանցեց, որ անհրաժեշտ է աուդիտ ծրագրել նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում (առավել խոշորներում՝ միջազգային աուդիտ նրանց արտաբյուջետային միջոցների հաշվին)»:

Aravot.am-ը նախարարի մամուլի պատասխանատու Ռուզաննա Խաչատրյանից հետաքրքրվեց , թե կրճատումների ի՞նչ թվի մասին է խոսքը, եւ հատկապես ի՞նչ հաստիքներ են կրճատվելու ու ո՞ր վարչություններում:

«Ի պատասխան «Առավոտ» թերթի հարցերի՝ ՀՀ մշակույթի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում, նույն գործառույթներն իրականացնող պատասխանատուների միջև լավագույնի ընտրություն կատարելու՝ նախարար Արմեն Ամիրյանի որոշումը պայմանավորված է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մտադրությամբ։ Այս պահին նախարարության վարչությունների պետերին հանձնարարված է մշակել նոր կառուցվածք և ներկայացնել առաջարկություններ։ Վերջնական հստակեցումները կլինեն առաջիկայում»,- հետեւյալ գրավոր պատասխանը ստացանք տիկին Խաչատրյանից:

Քանի որ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանն ամեն օր բարձր գնահատականներ է նշանակել նախարարությունում աշխատող քաղծառայողներին, որոնց վերապատրաստումների վրա պետությունը տարիներով լուրջ գումարներ է ծախսել, ու հնարավոր է առաջիկայում այդ մարդիկ կորցնեն իրենց աշխատանքը, որոշեցինք պարզել՝ ինչպե՞ս են Արմեն Ամիրյանի պատկերացրած լավագույնի ընտրություն կատարելու: Մշակույթի նախարարությունից, սակայն, տեղեկացրին, որ աշխատակազմի ղեկավարը չի կարող մեր հարցերին պատասխանել, քանի որ վատառողջ է եւ աշխատանքի չի գալիս:

Մեր տեղեկություններով, «ավելորդներից» ազատվելու եւ «վատամարդ» դառնալու ծանր բեռը դրված է հենց աշխատակազմի ղեկավարի վրա, որի տիկինն ի դեպ, Արմեն Ամիրյանի խորհրդականներից մեկն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Մինչև վատ բաներ անելը, հարկավոր է մի քանի լավ բան անել երկրի մշակույթի համար…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031