Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի իմիջը դեռ կարող է բարձրանալ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 15:25

«Նման քննարկումներ չկան: Դաշնակցությունը մեր կոալիցիոն գործընկերն է. Դաշնակցությունը նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ մենք ենք հայտնել: Չի բացառվում, որ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն նաեւ մեր մեջ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին`հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դաշինքով մասնակցեն: «Եթե կլինի նման ցանկություն քաղաքական ուժերի կողմից, մենք կողմ ենք, բայց նման որոշում դեռ չկա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա խուսափողական պատասխան տվեց հարցին`հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը չգլխավորի ՀՀԿ ցուցակը: «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է»,- ասաց նա` հավելելով, որ ավելի հստակ Խորհրդի նիստում կորոշվի, բայց Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է եւ որեւէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը:

Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀԿ անդամակցությունը բացասաբար է ազդել իր վարկանիշի վրա: Այս առիթով Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ընդհանրապես մեր իրականության մեջ հանրության հավատն ավելի բարձր է անկուսակցական գործիչների նկատմամբ: Երբ որ վարչապետն անկուսակցական է, նրա նկատմամբ հասարակության եւ քաղաքացիական հասարակության մոտ ավելի մեծ հավատ կարող է լինել: Որեւէ քաղաքական գործիչ՝ առավել եւս վարչապետը, որ անդամակցում է որեւէ կուսակցության, մնացած կուսակցությունների մոտ հավատը կարող է նվազել, իսկ դրանք մեր քաղաքացիներն են: Կարեն Կարապետյանն իրականացնում է ՀՀԿ-ի ծրագրերը, որովհետեւ այսօր իշխող կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է: Բնականաբար, կառավարության ծրագրերը բխում են ՀՀԿ-ի՝ հանրապետության նախագահի նախընտրական ելույթներից, դրա համար ավելի հեշտ կլինի այդ ծրագրերն իրականացնել: Այս իրավիճակում ինձ թվում է, որ բոլոր քաղաքական պաշտոններ կրող մարդիկ պետք է վերջ ի վերջո որոշեն իրենց կուսակցական պատկանելիությունը: Դա իմ անձնական կարծիքն է: Իսկ ինչ մնում է իմիջի իջնելուն կամ բարձրանալուն՝ դա շատ արագ կարող է փոփոխվող լինել»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031