Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունենք (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 15:18

«Դաշնակցությունից դուրս եկածները շարունակում են կրել ՀՅԴ գաղափարախոսությունը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով այն լուրերին, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը պատրաստվում է վերադառնալ ՀՅԴ: «Նրանք, ովքեր եղել են դաշնակցության մեջ, պատահական չեն եղել, բոլորն էլ ընդունել են դաշնակցության գաղափարախոսությունը եւ հիմա եթե դուրս են այդ կառույցից, այնուամենայնիվ այդ գաղափարախոսությունը կրողներն են»,- շարունակեց Արմեն Ռուստամյանը:

Ռուբիկ Հակոբյանի`ՀՅԴ վերադառնալու մասին, ասաց` մեր միջեւ քննարկումներ չեն եղել:

Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՀՅԴ-ի կարգապահական որոշակի ռեժիմի մեջ չտեղավորվելով շատերն են դուրս եկել ՀՅԴ-ից, այդ թվում նաեւ Գարեգին Նժդեհը, Անդրանիկը. «Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն շարունակել իրականացնել նույն գաղափարախոսությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելուն եւ ՀՅԴ-ում ֆինանսական խնդիրներին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Հիմա դժվար է ասել, քանի որ շատ հստակեցումների խնդիրներ կան: Այս պահին մեր որոշումը հստակ է՝ մենք ընտրություններին գնալու ենք առանձնաբար»: Արմեն Ռուստամյանը, սակայն, չի բացառում, որ այդ որոշումը փոփոխության ենթարկվի:

Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ի հետ  համագործակցությունը չի՞ սասանել իրենց մշտական 5-6 տոկոս ընտրազանգվածի հնարավորությունը, Արմեն Ռուստամյանն ասաց. «Դաշնակցության մշտական տոկոսը երբեք չի սասանվել, որովհետեւ հենց դա բնորոշ է գաղափարական կուսակցություններին, այո նրանց տոկոսը կարող է շատ թռիչքային փոփոխություն չունենա, բայց կայուն է»:

Նա վստահեցնում է, որ իրենք նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունեն: Արմեն Ռուստամյանը հերքում է նաեւ դրսի կառույցների հետ տարաձայնությունները եւ ֆինանսական խնդիրները:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031