Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ: Լրագրողների հետ հարցազրույցից հետո Վահե Մակարյանը շարունակում էր հարցեր տալ Ռուբեն Հակոբյանին, արդյունքում հարցազրույցը վերածվեց լեզվակռվի: Հետո պատգամավորն ու լրագրողը իրար հետ հեռացան առանձին խոսելու եւ միմյանց հասկանալու: Որոշ օպերատորներ հետեւեցին նրանց, հետո վերադարձան եւ ասացին, որ պատգամավորը հարվածել է լրագրողին:
Լրագրողները փորձեցին այդ առիթով ստանալ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությունները: Վերջինս հրաժարվեց մեկնաբանել, փակելով իր սենյակի դուռը լրագրողների առջեւ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ