Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության հետ»

Դեկտեմբեր 07,2016 14:32

Եվրոպական միության համար առաջնահերթություն է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի փակման արարողության ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվետալսկին:

Նա ընդգծեց, որ իրենք ցանկանում են շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության եւ արդարադատության նախարարության հետ. «Մենք կարծում ենք, որ դեռ ըմբռնման խնդիր կա: Իհարկե՛, Հայաստանում մարդիկ կան, որոնք բավարարված են դատարանների աշխատանքից, բայց միաժամանակ դեռ մարդիկ կան, որոնք կարծում են, որ դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն»:

Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ հուլիսյան դեպքերի վերաբերյալ շատ նամակներ է ստացել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Եվ որ հասարակական կազմակերպությունները կասկածներ ունեն կապված որոշ դատավորների անկողմնակալության հետ. «Երբ նայում ենք կառավարության ծրագրին, շատ լավ տարրեր կան՝ կապված դատական համակարգի թափանցիկության հետ: Եվ մենք պատրաստ ենք աջակցություն տրամադրել, եթե կարիքը կա եւ գնահատվում է, մենք չենք հարկադրում: Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է արդիականացնել՝ ընդհանուր արժեքների հիման վրա, դատական համակարգի անկախությունը պետք է առաջնահերթություններից մեկը լինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031