Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդում» ծրագիրը

Դեկտեմբեր 07,2016 14:02

Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդի «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդում» համատեղ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: Եվ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է փորձագիտական եւ տեխնիկական աջակցություն:

2014 թվականի հունիսից ծրագիրը տրամադրել է օժանդակություն իրավական ակտերի մշակման հարցում, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ եւ կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Դատական իշխանությանը, Արդարադատության ակադեմիային եւ Փաստաբանական դպրոցին:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը փակման արարողության ընթացքում նշեց, որ հետեւել է ծրագրին, եւ փաստեց, որ քրտնաջան աշխատանքներ են կատարվել. «Ես ակնկալում եմ, որ այս ծրագիրն ավարտվելով հնարավորություն է տալիս նոր ծրագրի մեկնարկման: Կցանկանայի, որ հնարավորինս շուտ նոր ծրագիր սկսեր»:

Արթուր Հովհաննիսյանը իր խոսքում կարեւորեց նաեւ բարեփոխումները Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում. «Ինչքան էլ դատական իշխանությունն անկախ լինի, օրինական եւ պատճառաբանված դատական ակտեր կայացնի, դա մնում է թղթի վրա, եթե չկատարվի: Հետեւաբար՝ կարեւոր է ունենալ անկախ դատական համակարգ, սակայն կարեւոր է ունենալ նաեւ արդյունավետ դատական ակտերի կատարման համակարգ: Եվ այս առումով՝ հետագա ծրագրի շրջանակներում մենք բավականին աշխատանք ունենք կատարելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031