Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը ջերմ հարաբերությունների մեջ է նախագահի հետ, նա այլեւս կտրուկ ընդդիմադիր չէ». Հայկ Մարտիրոսյան

Դեկտեմբեր 07,2016 13:45

«Բան է փոխվել՝ նա այլեւս կտրուկ ընդդիմադիր չէ, ինչպիսին դարձել էր մի պահ՝ իր հրաժարականին նախորդող կարճ ժամանակահատվածում: Նա ասաց՝ հրաժարական է տալիս, որ արյունահեղություն չլինի, հետեւաբար՝ այդ ժամանակ ԲՀԿ-ն կտրուկ ընդդիմություն էր դարձել»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն  վերադարձի մասին, ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Նա իրեն ժամանակին հեռանալու մեղմ ասած՝ կոչ արած նախագահի հետ ջերմ հարաբերությունների մեջ է, հետեւաբար՝ քաղաքականություն վերադառնալով՝ այլ խնդիրներ է լուծում՝ մասնավոր եւ քաղաքական որոշ խմբերի քաղաքական առումով սպասարկելու նպատակներ»,-հավելեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանի վերադարձով ՀՀ քաղաքական կյանքում ցնցող փոփոխություններ չեն սպասվում: Քաղաքագետը չմեկնաբանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքը, թե Ծառուկյանը կատարելու է Կարեն Դեմիրճյանի դերը: «Մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031