Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բացառված չէ, որ 2018թ.-ին ներկայիս նախագահն ինքն իրեն դարձնի վարչապետ». Հայկ Մարտիրոսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 13:29

«Կարեն Կարապետյանը դրսում բարձր աշխատավարձը չէր թողնի եւ գար այստեղ՝ վեց ամիս վարչապետ աշխատելու համար»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր խոսելով ՀՀԿ հայտարարության մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա նկատի ունի այն, որ ի սկզբանե պարզ էր՝ Կարապետյանը 6 ամսվա վարչապետ չէ:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ ներկայիս նախագահը սահմանադրություն փոխեց՝ պաշտոնում մնալու համար. «Չեմ կարծում, որ նա լինելով պալատական կյանքի փայլուն վարպետ, որեւէ մեկին կվստահի գործադիր իշխանությունը: Չեմ բացառում, որ 2018թ.-ին ներկայիս նախագահն ինքն իրեն դարձնի վարչապետ: Թե ով կլինի մյուս պաշտոններում՝ կարեւոր չէ, ինչպես կարեւոր չէ հիմա»:

Ըստ քաղաքագետի՝ ներկայիս գործադիր իշխանությունը ճգնաժամային կառավարման կառավարություն է. «Այն կազմվել է, որպեսզի իշխանության ցածր վարկանիշը վերականգնվի, կամ անկումը փափուկ լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031