Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մկրտչյան. Ամեն ինչ անել՝ չմեռնելու համար

Դեկտեմբեր 07,2016 13:27

Այսօր լրանում է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի մահվան 2-րդ տարելիցը:

Հիշեցնենք՝ Սամվել Մկրտչյանը «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։ 2002-2014 թթ. եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։  Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։

2012-ին հարցազրույցում Վարդուհի Սիմոնյանի «Սկսենք գլխավոր հարցից. ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր գլխավոր հարցը»՝ Սամվել Մկրտչյանը պատասխանել էր. «Ինչպես դարեր շարունակ՝ ողջ մնալը. գոյատեւել՝ իրականացնելու մեր հավիտենական առաքելությունը: Ամեն ինչ անել՝ չմեռնելու համար: Մենք ուրիշ ոչնչով չենք զբաղված: Մենակ թե չասեք, թե պետություն ենք կառուցում: Հասուն մարդիկ ենք ու պետք է հասկանանք, որ այսպիսի պետություն չի լինում, ու պետությունն այսպես չեն կառուցում: Այսպիսի մշակույթ, ԶԼՄ-ներ, նախագահ, կառավարություն, ԱԺ, նույնիսկ սերիալներ չեն լինում. սրանք հակացուցված են մարդկությանը: Մեր իրականությունն այնքան է աղճատվել, որ սկսել ենք իրար հետ տարբեր լեզուներով խոսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031