ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշմանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը 1915թ. հայկական ջարդերը որակել էր որպես ցեղասպանություն, որից հետո արևմտյան մամուլը սկսեց գրել, որ ԱՄՆ-ը փոխել է դիրքորոշումն այդ հարցում:
Անդրադառնալով Փաուերի հայտարարությանը՝ Թոներն ասել է, որ այդ եզրը հիշատակվել է Էլի Վիզելի՝ Հոլոքոստի մասին գիտակցության բարձրացմանն ուղղված ջանքերի համատեքստում: «Նրա կողմից այդ հիշատակումը չի արտացոլում որևէ տեղաշարժ աշխատակազմի քաղաքականության մեջ»,- ասել է Թոները:
Թոները հիշեցրել է, որ Օբամայի աշխատակազմը, ինչպես և նախորդ աշխատակազմերը, բազմիցս նշել են, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 մլն հայ է բնաջնջվել, և կոչ են արել ճանաչել այդ փաստերը:
Կարդացեք նաև
«Եվ դա մնում է մեր քաղաքականությունը: Ես չեմ ցանկանում եզրաբանության ետևից ընկնել՝ ինչպես ենք մենք դրան վերաբերում: Մենք ընդունում ենք, որ 1.5 մլն հայեր բնաջնջվել են, ինչպես ես ասացի, և մենք ցանկանում ենք տեսնել այս իրադարձությունների լիարժեք պատմական հաշվետվություն»,- ասել է Թոները:
https://www.youtube.com/watch?v=4dEDwT3h2tk
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ