«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը, որը ձևավորվել է Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ալյանս» կուսակցության հիմնադրման ժամանակ, որոշում է կայացրել վերակազմակերպվելու: Մենք ընդունել ենք այն գաղափարները և գործունեությունը, որն ունեցել և իրականացրել է Տիգրան Ուրիխանյանը և կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարվելուց հետո չենք տեսնում նույն կուրսի շարունակությունը և նպատակահարմար չենք համարում Ալյանսի կազմում մնալու:
Մեծ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ և միշտ պատրաստ լինելով շարունակել համագործակցությունը ընդհանուր գաղափարների շուրջ` մեր կառույցը 105 հոգու մասնակցությամբ գումարված ժողովի ժամանակ որոշեց դուրս գալ «Ալյանս» կուսակցությունից:
Երիտասարդական թևի ղեկավար` Ա. Ալեքյան