Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք:
Առկա տվյալների համաձայն՝ կորուստներից մեկը մարտական է, մեկը մահացել է «անհայտ հանգամանքներում»: Մյուս չորսը, այդ թվում՝ 1 կապիտան, ոչ մարտական կորուստներ են:
Նոյեմբերի 5-ին ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն (Cəbili Rahim Elbrus oğlu):
Նոյեմբերի 5-ին Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի Գորանբոյում տեղակայված զորամասի զինծառայող, 20-ամյա Նադիր Սուլեյմանովը (Nadir Süleymanov): Այս մասին նոյեմբերի 9-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հայտնել է մահացածի հայրը՝ Փարվիզ Սուլեյմանովը (Pərviz Süleymanov ):
Նոյեմբերի 14-ին ինքասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Գարաչալա գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Ալմասով Հուսեյն Թելման օղլուն (Almasov Hüseyn Telman oğlu):
Նոյեմբերի 15-ին մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»:
Նոյեմբերի 21-ին հիվանդանոցում, կոմայից դուրս չգալով, մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադը (Rəşad Həşimov): Նշվում է, որ Հաշիմովին առավել վաղ վրաերթի էին ենթարկել:
Նոյեմբերի 22-ին «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu):
Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 149 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից, սակայն անձնական տվյալները հայտնի չեն: Ընդհանուր առմամբ հայտնի է 152 մահացած զինծառայողի մասին:
Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանցի մահացած զինծառայողների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, բայց նրանց մի մասի տվյալները և անունները առհասարակ չեն հայտնվել: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը պաշտոնապես արգելք է դրել սպանված զինծառայողների մասին պաշտոնականից զատ տվյալների տարածման վրա:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:
Ադրբեջանական զինուժի կորուստները հոկտեմբերին՝ այստեղ: