Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականն արհամարհեցին

Դեկտեմբեր 07,2016 12:26

Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ Անձնագրային և վիզաների վարչության շենքի հարևանությամբ կա մի ահռելի փոս, որն ամեն օր շարունակում է լցվել աղբով:

2014թ. հունիսի 10-ին նամակով դիմեցի քաղաքապետին՝ ուշադրություն հրավիրելով այս տհաճ իրողության վրա: Պատասխան նամակից տեղեկացա, որ թաղամասի հ. 17/4 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «Բոստան» ՍՊԸ-ին, որն այդտեղ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է ստացել քաղաքապետարանից:

davitashen-1Մինչ օրս քաղաքաշինական որևէ գործունեություն չի իրականացվել տեղում, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դեռևս 2014թ. սեփականատիրոջը ծանուցել է սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ սանիտարական վիճակի և այն օգտագործել ըստ նշանակության:

Մինչդեռ ականատեսները վկայում են, որ այսօր աղբն այնտեղ դատարկվում է նույնիսկ բեռնատարներով:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031