Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ին անհրաժեշտ էր ճշտել ԼՀ-ի դիրքորոշումն ու նպատակները. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2016 12:12

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Փաստի» հետ զրույցում խոսեց այս կուսակցությունների դիրքորոշումների և հետագա համագործակցության մասին:

– «Քաղաքացիական   պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի» միջև շատ կարևոր հարցի շուրջ տարաձայնություն կար։ Խոսքը Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնել-չհայտնելու մասին է։ Լուծվե՞լ է տարաձայնությունը, թե ՔՊ-ն է փոխել իր մոտեցումները։ Ի՞նչ հայտարարի եք եկել այս սկզբունքային հարցի շուրջ։

– ՔՊ-ն այն ժամանակ իմպիչմենտ ներկայացնելը որպես պայման էր դրել կոնկրետ գործողության՝ Վանաձորում ինքնաբացարկ հայտնելու համար։ Իմպիչմենտ ներկայացնել-չներկայացնելը նշանակություն ուներ միայն այդ համատեքստում, և մեզ համար միջոց էր ԼՀ-ի դիրքորոշումը ճշտելու եւ որոշակի երաշխիքներ ստանալու համար։ Այժմ, եթե հայտարարվել է համագործակցության վերաբերյալ հստակ համաձայնություն, նշանակում է, որ ՔՊ-ն և ԼՀ-ն համաձայնության են եկել բոլոր սկզբունքային հարցերի շուրջ։

– Դուք Վանաձորի ընտրությունների ժամանակ առաջարկում էիք, որ «Լուսավոր Հայաստանի» քաղաքական ղեկավարությունը հայտարարի, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի միավորվեն։ Հիմա ինչն է փոխվել։

– Նշյալ առաջարկն արվել է Վանաձորի ընտրությունների համատեքստում։

Դրա նպատակը երկու ուժերի հնարավոր մեկտեղումն էր, ինչի համար, սակայն, ՔՊ-ին անհրաժեշտ էր ճշտել ԼՀ-ի դիրքորոշումն ու նպատակները։ Այն ժամանակ, ցավոք, համագործակցություն տեղի չունեցավ։ Այժմ փոխվել է այն, որ ՔՊ-ն եւ ԼՀ-ն որոշակի ըմբռնման են հասել և դիրքորոշումների մերձեցում է տեղի ունեցել։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031