Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկարան Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնության է եկել. Յըլդըրըմ

Դեկտեմբեր 07,2016 12:03

Անկարան Մոսկվայի հետ համաձայնության է եկել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Թուրքիայի կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը դանդաղում էր՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման հետ:

«Մենք կոնկրետ նախագծերի վերաբերյալ չենք խոսել, բայց սկզբունքորեն քննարկել ենք այդ հարցերը: Երկու կողմերն էլ տեսնում են, որ մեր հարաբերությունների զարգացումն անհրաժեշտություն է: Մենք ռուսական կողմի հետ համաձայնության ենք եկել՝ լրացնել մեկ տարվա ընթացքում՝ այն ցավալի պահից մինչ օրս բաց թողնվածը»,- ասել է նա:

Յըլդըրըմն ընդգծել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունից բացի՝ կողմերը պատրաստվում են վերականգնել համագործակցությունը նաև մյուս ոլորտներում:

«Մենք ունենք նաև մեծ էներգանախագծերը, դրանք պետք է արագացնել: Դրանց գումարվել են նաև տիեզերական և պաշտպանական ոլորտներում հարցեր: Բնականաբար, այդ նոր հարցերի շրջանակներում կլինեն նոր նախագծեր»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-ին Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031