Երեւանի պետական համալսարանի «Հաջողության նախագիծը» մեկնարկել է «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» խորագրով դասընթացների շարքը։ Ծրագրի առաջին հյուրը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր։ Նա ներկաների հետ կիսվեց իր փորձով, հմտություններով, խոսեց իր անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների եւ ձեոքբերումների մասին։ «Ժողովուրդ»-ը ներկայացնում է դերասանուհու մի քանի ուշագրավ դիտարկում։
Երբ ես նոր էի ընդունվում թատերական ինստիտուտ, այն, ցավոք, լավագույն տեղը չէր համարվում աղջկա համար (ի դեպ, եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, ճարտարապետ կդառնայի)։ Թատերականի դիպլոմը՝ որպես «օժիտի դիպլոմ», ամենավատն էր (ծիծաղում է)։ Բայց այդ ինստիտուտն ինձ տվեց շատ կարեւոր մի բան՝ ամեն ինչից հաճույք ստանալու հատկություն։ Ամենածանր կացության մեջ անգամ պետք է գտնել պրոցեսը։ Եթե շարժման մեջ ես, դու կստանաս հաճույք։
Մենք միշտ մտածում ենք արդյունքի մասին։ Ես երբեք չեմ մտածել արդյունքի մասին։ Ցանկանում էի գեղասահորդուհի դառնալ։ Չդարձա, բայց այն շարժումը, որը գրավում էր ինձ գեղասահքի մեջ, ես ունեմ։
Այսօր, երբ ես թատերականի դիմորդներին հարցնում եմ, թե ինչու են ուզում ընդունվել այդ ինստիտուտ, քչերն են ասում, որ իրենց հետաքրքիր է պրոցեսը, որովհետեւ չգիտեն դրա մասին։ Ուզում են հայտնի դառնալ, ամենաանհետաքրքիր բանը աշխարհում։
Կարդացեք նաև
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից