Հայաստան այսուհետ էլ ներդրումներ չեն գալու, իսկ կառավարության ներդրումային ծրագրերն ուղղակի ծիծաղելի են. ահազանգում է «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը. «Այս պահին հնարավոր է գա Հայաստան միայն ախպարական,ամենալավ իմաստով, կապիտալ, այն էլ` ոչ մաքուր ծագման: Մաքուր կապիտալը պետք է գնա ապահով վայր»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, մաքուր կապիտալը չի սիրում այն երկրները, որտեղ իշխանությունը մասնավորից բիզնես է խլում: Հայաստանն ուղղակի դրախտավայր է բիզնես խլելու համար. «Անգամ վերջին դեպքերը «Սեքյուրիթի դրիմի» հետ նույնպես ցույց է տալիս, որ միգուցե կեղեքող, միգուցե անօրինական ընկերությունը միեւնույն է չի կարելի զրկել սեփականությունից»:
Հաջորդ խնդիրը բրոքերային համակարգն է, որը մաքսավորների համար ստեղծված ընկերություններ են: Բրոքերները լեգալացնում են կաշառքը, նրանց տրվելիք գումարը ուղղակիորեն պետք է մուծվի պետբյուջե. «Մենք ունեցել ենք դեպք, երբ որ Վրաստանի համար ամսագիր էինք տպագրել, եւ երկու շաբաթ էդ ամսագիրը սահմանը չկարողացավ հատի, եւ հին ամսագիր հասավ Վրաստան: Խնդրեմ ու էլ այդ ամսագիրը մեզ չի պատվիրում»:
Մեզ Վրաստանի նման մաքսային համակարգ է պետք,-ասում է Արմեն Մարտիրոսյանը: Եվ Վրաստանի նման էլ Հայաստանի ճանապարհներին չպետք է լինեն պետավտոտեսուչներ: Նրանք խրտնեցնում են Հայաստանով անցնող բեռնափոխադրողներին. «Ճանապարհային ոստիկանության մնացած ֆունկցիաները պետք է դուրս գա եւ մնա միայն պարեկային ֆունկցիան: Նա պետք է հնարավորություն չունենա տուգանելու։ Տուգանքներն էապես թանկացնում են բեռնափոխադրումները։ Բարոյական մթնոլորտը փչանում է եւ տարբեր տրանսպորտային ընկերություններ նախընտրում են օրինակ Իրանից Վրաստան գնալ Թուրքիայով եւ ոչ թե Հայաստանով»:
Կարդացեք նաև
Որպես հաջորդ քայլ պարոն Մարտիրոսյանը նշում է արտահանման վճարների զրոյացումը: Միայն Հայաստանում է, որ երկաթուղային բեռնափոխադրումների գինն ավելի բարձր է, քան ավտոբեռնափոխադրումների գինն է. «Եթե մենք համեմատում ենք մեր երկաթուղին վրացական կամ բելառուսական երկաթուղիների հետ, ապա երեւում է, որ կառավարիչը իր ստանձնած պարտավորությունները չի կատարել եւ նրան կարելի է զրկել լիցենզիայից, նոր մրցույթ հայտարարել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ