«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ։
– Պարոն Սահակյան, աճուրդի եք հանել ՀՀ առաջին նախագահին սպասարկած մեքենան, մինչդեռ այն կարող է թանգարանային նմուշ համարվել, համենայն դեպս շատ երկրներում իրենց առաջին նախագահներին սպասարկած մեքենաները համարվում են թանգարանային նմուշ…
– Դա միայն առաջին նախագահին չի սպասարկել, դա հետագայում նաեւ կառավարության ղեկավարին է սպասարկել, այսինքն՝ այնպես չէ, որ միայն առաջին նախագահի ծառայողական ավտոմեքենան է եղել։
– Բայց, վերջ ի վերջո, սպասարկել է, չէ՞, առաջին նախագահին…
Կարդացեք նաև
– Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ այդպես կարելի է համարել։ Ի՞նչ պատմական մեքենայի մասին է խոսքը։ Դրանից հետո այն սպասարկել է ՀՀ վարչապետին։ Ոչ մեկը չի ժխտում դա, ընդամենը ես հետեւյալն եմ ասում, որ սպասարկել է ե՛ւ ՀՀ առաջին նախագահին, ե՛ւ տարբեր վարչապետների։ Կառավարության հաշվեկշռում գտնվող մեքենա է։
– Իսկ մինչ աճուրդի հանելը այն ո՞ւմ էր սպասարկում։
– Դա չշահագործվող ավտոմեքենա էր, որովհետեւ բավականին խնդիրներ ունեցող մեքենա է, եւ կառավարության որոշումով տրվել է պետական գույքի կառավարման վարչությանը, որպեսզի համապատասխան ընթացակարգով գնահատվի եւ աճուրդային եղանակով օտարվի:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում