Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2016 10:38

ՀՀ սփյուռքի «հիմնադիր» նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ ոգեւորությամբ է խոսում իր իրականացրած ծրագրերի մասին՝ Հայրենիք–Սփյուռք կապերն ամրապնդելու, Սփյուռքի հետ համագործակցության եւ այլն։

– Հասարակության մեջ գնահատականներ կան, ամեն դեպքում, որ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէր, որ միակ երկիրն ենք, որ նման նախարարություն ունենք…

– Հասարակության մեջ նման գնահատականներ չկան, լրագրողների կամ կազմակերպված ինչ-որ մի խումբ կա, որն ուզում է էս պաշտոնին տիրանալ, թող գան տիրանան։

– Լրագրողներն են ուզում տիրանալ Ձեր պաշտոնին։

– Չէ, ուղղորդողները։

– Բայց ասում են՝ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէ։

– Բայց դուք չեք որոշում, դա որոշում է Սփյուռքը, որը 20 տարի պահանջեց, եւ Հայաստանի երրորդ նախագահը միայն որոշեց լսել, ականջալուր լինել Սփյուռքին եւ ստեղծել նախարարությունը։ Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ։ Բայց երբ եկա, սկզբից կոմիտե ստեղծեցինք, այնուհետեւ դա վերափոխվեց նախարարության, ես հասկացա, որ մենք 17 տարի ուշացրել ենք այս նախարարության ստեղծումը, որովհետեւ այդքան հսկայածավալ ռեսուրսը՝ 7 միլիոն եւ ավելի, որը կարիք ունի հարաբերվելու, ճշտելու, հարցադրումներ անելու, դրանք կառավարության կամ նախագահի մակարդակ հասցնելու, իհարկե, պետք է մի դուռ լինի, որ դա հասցնի։

Իհարկե, կան մարդիկ, որ ասում են՝ թող լինի դա ոչ պետական։ Տեսեք, դուք հասարակական կառույց եք, էդ կառույցը մինչեւ որեւէ նախարարի

հասնի, վարչապետի հասնի, նախագահի հասնի, ինչքա՞ն ժամանակ է պետք՝ առնվազն ամիսներ։ Իսկ եթե կա սփյուռքի նախարարություն, մեկ, երկու, ամենաուշը՝ երրորդ օրը այդ հարցադրումները տեղ է հասցնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031