Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է

Դեկտեմբեր 06,2016 21:42

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը Ազգային ժողովում 

Դեկտեմբերի 4-ին այցելեցինք Արմավիր գյուղեր եւ բազմամարդ հանդիպումներ ունեցանք գյուղացիների հետ: Գյուղմթերք արտադրող բնակչության վիճակը աղետալի է, եւ դա միայն մեր այցելած գյուղերում չէ, այլ ամենուրեք: Մեծամասնությունը վերցրել է գյուղատնտեսական վարկեր, գրավադրելով իրենց տները եւ հիմա, մի քանի տարվա ցրտահարումից եւ կարկտահարությունից հետո, ուղղակի ի վիճակի չե վճարել պարտքերը, հայտնվելով բանկերի, դատարանների եւ ԴԱՀԿ-ի ճնշումների ներքո:

Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ աշխատողների է վերաբերում, այլ ըստ էության բոլորին, այսինքն` սա համակարգային խնդիր է, որով պետք զբաղվի պետությունը: Վարկերի աներևակայելիորեն բարձր տոկոսադրույք ունեն՝ 24%, որը գյուղատնտեսական վարկը վերածում է սպառողականի՝ ի սկզբանե դատապարտելով գյուղացիական տնտեսությունը անվճարունակության: Կուտակված տույժերն ու տուգանքները կրկնապատիկ կամ եռապատիկ անգամ գերազանցում են վարկի մայր գումարը: «Սպայկա» ընկերության եւ մաքսակետերի ապօրինի համագործակցությամբ, արհեստական մենաշնորհային խոչընդոտներով դժվարացվել է իրացումը, գյուղացուն պարտադրելով աննպաստ գներ:

Գյուղատնտեսական վարկերի տոկոսավճարները սպասարկելու նպատակով պետության կողմից տրամադրվող առանց այդ էլ փոքր ծավալների սուբսիդիաների վատնվում  են:

Մարդիկ չեն հրաժարվում վճարելուց, սակայն խորացող պարտքային փոսից դուրս գալու հեռանկարի բացակայությունը դատապարտում է տասնյակ հազարավոր մարդկանց չքավորության, գցելով անհուսության գիրկը և մղելով արտագաղթի:

Այս ամենի հետևանքով տուժում են բոլորը. ա) աճում են բանկերի անհուսալի ակտիվները, բ) աճում է աղքատությունն ու գործազրկությունը, գ) կրճատվում են իրացման ծավալներն ու առևտուրը՝ ազդելով ՀՆԱ-ի վրա:

Խնդիրը վերաճել է պետական տնտեսական անվտանգության խնդրի և պետությունը պարտավոր է գտնել համակողմանի, համալիր լուծում:

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է:

Առնվազն կրկնապատկել գյուղացիական վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Գյուղատնտեսությունում տրված բոլոր արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն.դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով,տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

Պահանջում ենք նաեւ անհապաղ դադարեցնել ԴԱՀԿ կողմից բռնագանձման բոլոր գործողությունները, ազատել գյուղմթերքների իրացման շուկան, վերացնել «Սպայկա» ընկերության ապօրինի մենաշնորհը, վերացնել կամայականությունները մաքսակետերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031