Շախմատի աշխարհի թագի հավակնորդ, ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը բավականին կոպիտ է արձագանքել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին, որը Մագնուս Կարլսենի հետ մրցամարտում իր խաղը ոչ միայն որակել էր անպաճույճ, այլեւ ասել, թե Կարյակինի չեմպիոն դառնալը թյուրիմացություն կլինի:
«Շունը հաչում է,իսկ քարավանը՝ գնում: Իմ գործը լավ շախմատ խաղալն է: Քննադատներ միշտ լինելու են: Նույնիսկ Մագնուս Կարլսենը քննադատներ ունի, որոնք քննադատում են նրա խաղաոճը, թեեւ դա նրան ֆանտաստիկ արդյունքներ է բերում: Քննադատներ միշտ կլինեն, անկախ նրանից, թե ես ինչպես կխաղաղամ», – Կարյակինին մեջբերում է ТАСС-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ lenta.ru-ի