ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և
անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Բուք է նաև Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին:
Գորիսի, Գավառի, Սպիտակի, Վայքի, Մարտունու տարածաշրջանների
ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն