Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությունը` հաշվի առնելով Իրաքում կոալիցիոն գործողությունների ընթացքում հայ և լեհ զինծառայողների համատեղ փորձը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխիկական համագործակցության բարձր մակարդակը:
Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել է համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն