Եղնուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն 14 հոգու հետ միասին գործն առանձնացվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Որեւէ տրամաբանություն չկա, որ Եղնուկյանը այդ 13 անձանց հետ դատաքննություն իրականացվի, որովհետեւ Եղնուկյանին այդ 69 հատոր գործի նյութերից, ամենաշատը վերաբերվում է 1-2 հատոր, այն էլ իր ծանոթներին՝ հարցաքննության կանչած վկաների ցուցմունքներն են: Այսինքն՝ Եղնուկյանին վերաբերվող նյութ չկա, եւ Եղնուկյանը ստիպված պետք է լինի տարիներով դատաքննությանը մասնակցել, այն պարագայում, որ ակնհայտ է՝ նրա կողմից որեւէ գործողություն չի էլ կատարվել:
Այսինքն՝ զինված խմբի անդամների հետ 1-2 զանգ ունենալ, դրանից հետո տարիներով հետեւել դատավարության փուլին: Աստված չանի, որ կալանավորումը շարունակվի, սա կնշանակի, որ Եղնուկյանին շարունակում են պատժել, եւ նա որեւէ բան չի կատարել, սակայն գտնվում է կալանավորված վիճակում, տեսակցությունները սահմանափակված են, եւ ստիպված է լինելու սպանության մեջ մեղադրվող անձանց հետ միասին դատաքննության մասնակցել, ինչը մեր կարծիքով ընդհանրապես տրամաբանական չէ»,- ասաց նա:
Կարո Եղնուկյանի գործով Տիգրան Հայրապետյանը միշտ նշել է, թե իրավաբանությունը պակասում է, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս փուլում ինչպես է գնահատում ընթացքը, փաստաբանը պատասխանեց. «Ես ասել եմ, բայց դուք կհամոզվեք, երբ դատաքննություն կլինի: Դատաքննության ժամանակ այնպիսի ակնհայտ ոչ իրավաբանական փաստեր ի հայտ կգան, ես հիմա չեմ ուզում առաջ գնալ ու շատ թերություններ, անգամ հանցագործության դեպքեր են տեղի ունեցել քննչական մարմինների կողմից: Եվ դա անտեսվել է, եւ հենց այդպես էլ նյութերը ներկայացրել են ծանոթացման: Այսինքն՝ այդ նյութերին ծանոթանալու փուլում պարզվում է՝ շատ անօրինականություններ են տեղի ունեցել: Պարզվել է, որ Եղնուկյանի հեռախոսը ձայնալսվել է 2015 թվականի փետրվարից, այսինքն՝ դեռեւս այն ժամանակ, երբ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը փորձել էր ինչ-որ միջոցառումներ կազմակերպել: Եվ այս մեղադրանքի մեջ դրված են նաեւ այդ նյութերը: Մի խոսքով՝ շատ-շատ տարօրինակ հանգամանքներ կան:
Կարդացեք նաև
Մոտ օրերս երեւի հնարավորություն կունենանք Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին ծանոթանալ, հրապարակենք Եղնուկյանին առնչվող այդ անհեթեթությունը, որպեսզի հաստատենք, որ ոչ թե իրավաբանություն չկա, այլ թույլ բանասիրություն է այստեղ: Եթե անգամ այս մեղադրանքը մի քիչ ավելի հետազոտական ձեւով նայենք, ապա կստացվի, որ մեղադրանքի բնույթը հակասում է այն ամենին, ինչ-որ ներկայացվում է մամուլով: Մեղադրանքի մեջ մոտավորապես նշված է՝ եթե Եղնուկյանը մարդկանց չտեղափոխեր գնդի տարածք, ապա հանրապետության նախագահը պետք է հրաժեշտ տար: Ստացվում է, որ քննչական մարմինները ոչ թե քրեական գործ են քննել, այլ քննել են այնպիսի գործ, որպեսզի հանրահավաքի ժամանակ քաղաքացիների թիվը մեծ չլինի եւ որպեսզի զինյալների պահանջները չիրականացվեն: Հասկանալի է, որ այդ ուղղությամբ է գործընթացը, բայց գոնե ձեւակերպումները այդքան միամիտ ու ակնհայտ ձեւով չներկայացնեն»:
Հիշեցնենք՝ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Thank you, Ms. Chichakyan, for this update of this case of interest to all Armenians worldwide! We look forward to more in the future… Justice must come to Yegnukian or we all will be the next possible victims of regime injustice.
This political imprisonment of Yegnukian is a horrific miscarriage of justice ordered by Serzhik who saw Yegnukian’s desire for rule-of-law in Armenia as a threat to his growing mafia dictatorship. Now, the regime’s goal is to bury Yegnukian’s case in the court’s for years while providing no evidence of guilt!!!
As long as this criminal regime is in illegitimate power, they can do the same to many more (as they are currently doing) that could easily extent to include you or me!