ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները: Կարծիքներ են փոխանակվել ԵՄ համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունների շուրջ:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձևաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ և կարևորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Իր հերթին դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն