Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկան լցված է էժան, անորակ ու կեղծ կոսմետիկայով, դրա համար ո՞վ է պատասխան տալիս». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 18:33

«Ներմուծում անցնելիս բոլոր օրինական ճանապարհներն անցնում ենք, դուք ավելի լավ է վերահսկեք էժան կոսմետիկ ապրանքները, որոնք հայտնի չէ, որտեղից են գալիս»,-այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների  նախարարությունում ասաց «Բարսիս» ընկերության ներկայացուցիչ Մարիաննա Բարսեղյանը, որը կոսմետիկա ներկրող, արտադրող եւ իրացնող տասնյակ այլ տնտեսվարողների հետ հյուրընկալվել էին նախադրությունում` տեխնիկական նոր կանոնակարգին ծանոթանալու նպատակով:

Մարիաննա Բարսեղյանը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, շուկան լցված է էժան, անորակ եւ կեղծ կոսմետիկայով, որոնց վրա փակցված են դրոշմապիտակներ: Ըստ նրա, օրինական բիզնեսով զբաղվող տնտեսվարողների պարտավորություններն «օր օրի ավելացնելու» փոխարեն, ճիշտ կլինի, որպեսզի տեսչական մարմինները այդ կեղծ ապրանքներով զբաղվեն, որոնք «հայտնի չեն, թե որտեղից են եւ ինչ բաղադրության»
Մանրամասները տեսանյութում

Պարոն Խալիկյանը պատասխանեց, որ տեսչական մարմնի համար նշանակություն չունի` ապրանքն էժան է, թե թանկ, կարեւորը սպառողի համար անվտանգ լինելն է:

Լեւոն Խալիկյանն ասաց, որ հունվարի 2-ից ներդրվելու են տեխնիկական նոր կանոնակարգեր, որոնցով պետք է առաջնորդվեն տնտեսվարողները: Այսօրվա հավաքի նպատակը նրանց այդ մասին եւս մեկ անգամ իրազեկելն էր, տնտեսվարողներին հուզող հարցերին պատասխանելը:

Կոսմետիկայի ներկրմամբ զբաղվող գործարարներից մեկը դժգոհեց, որ իրենք բոլոր կանոնակարգերը պահպանելով ապրանք են ներկրում Բուլղարիայից, դրան զուգահեռ մեկ այլ ներկրող նույնանուն ապրանք, սակայն կեղծ, բերում է Ռուսաստանից եւ իրենց հավասար իրացնում կեղծված, վտանգավոր կոսմետիկա: Սակայն որեւէ մեկը նրանց չի նեղացնում:

ekonomika-1

Ի պատասխան, պարոն Խալիկյանն ասաց, որ այդ նոր կանոնակարգերով, որով նախատեսված է ապրանքի սերտիֆիկացումը, նման խնդիրները բացառվելու են: Այսինքն`, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, այդօրինակ կեղծ ապրանքը հնարավորություն չի ունենալու սետիֆիկացվելու եւ շուկայում հայտնվելու:

Պարոն Խալիկյանն ասաց, որ տեխնիկական նոր կանոնակարգով կարգավորվելու է մակնշումից սկսած` մինչեւ, թե ապրանքն ի’նչ բաղադրություն ունի, ո’ր երկում է արտադրվել, տվյալ կոսմետիկ միջոցն ի’նչ նյութերից է պատրաստված, նախատեսվա՞ծ է արդյոք երեխաների համար, ում խորհուրդ չի տրվում եւ այլն:

Ըստ Լեւոն Խալիկյանի 110 քաղաքացի բողոք է ներկայացրել կոսմետիկ միջոցների բացասական հետեւանքների մասին:

Տնտեսվարողները հետաքրքրվեցին, թե որքան տուգանք է նախատեսված, եթե ապրանքները չի սերտիֆիկացվում: Պարոն Խալիկյանն ասաց, որ ապրանքի վաճառքը կասեցվելու է եւ տնտեսվարողը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031