Կառավարության օպտիմալացման ծրագրերի արդյունքում աճուրդի է հանվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան: Առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ նրան այդ մեքենան նվիրել էր ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ Վլադիմիր Կչյուչկովը, իսկ պաշտոնանկությունից հետո Լ.Տեր-Պետրոսյանն անձամբ է մեքենան փոխանցել նախագահական նստավայր` որպես պաշտոնաթող նախագահին սպասարկած մեքենա:
Թերևս զարմանալի է, որ առնվազն թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան հանվել է աճուրդի և հայտնվել այնպիսի ջարդոնների կողքին, որոնք տարիներ շարունակ սպասարկել են մեծ ու փոքր չինովնիկներին: Ի վերջո, խոսքը գնում է անկախ ՀՀ-ի առաջին նախագահի ծառայողական մեքենայի մասին. այլ երկրներում այն առնվազն թանգարանային նմուշ կլիներ:
Նյութի մանրամասները կարդացեք armlur.am–ի կայքում