Լրահոս
Օրվա լրահոսը

«1988-90 թթ-ին ծնված երիտասարդները հատուկ վերաբերմունք են պահանջում». հոգեբան (տեսանյութ) «Ա1+»

Դեկտեմբեր 06,2016 16:53

1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը էլ ավելի ծանրացրեց առանց այն էլ Հայաստանում այդ օրերին առկա ծանր իրավիճակը, որ ստեղծվել էր Արցախյան շարժման հետեւանքով: Երկրաշարժը երկրորդ հարվածն էր։ Երրորդ՝ ՀԱԷԿ-ի փակումն էր: Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքերով, այս ամենը լրջագույն սթրեսի պատճառ էր այդ տարիներին:

Ըստ հոգեբանի, երբ իր մոտ երիտասարդ հաճախորդ է գալիս, ապա ինքն առաջինը հարցնում է, թե նա որ թվին է ծնվել: Իրինա Ծատուրյանն ասում է, որ եթե անգամ երիտասարդը ծնվել է Սպիտակի երկրաշարժից տուժած բնակավայրերից հեռու՝ Երեւանում, սակայն 1988-90 թթ-ին, ապա նա դառնում է հատուկ վերաբերմունք պահանջող անձ: Հոգեբանը եկել է մի եզրակացության՝ հայերը սթրեսից սփոփվելու եւ այդ վիճակից դուրս գալու զարմանալի հատկություն ունեն: «Մեր ազգին ոչ մի բան չի հաղթի, մեր գենետիկ հիշողության մեջ ջարդեր կան, ղարաբաղյան պատերազմն իր պատմություններով, հետո երկրաշարժ, հետո ՀԱԷԿ-ի փակում, բայց հիմա մենք էլի նորմալ միմյանց հետ շփվում ենք»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031