«Առավոտը» կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի հետ զրույցում անդրադարձավ արվեստում, այսպես կոչված, «հրեական» գործոնին, որը առաջխաղացման նախապայմաններից մեկն է: «Օրինակ, երբ ԱՄՆ-ում պետք է համերգ կայանար, իմպրեսարիոյին հարցրի՝ եթե որեւէ արտիստ ազգանունը փոխի հրեական ազգանունով, դա իրեն կօգնի՞: Իմպրեսարիոն պատասխանեց, որ իմ դեպքում որպես հայ ներկայանալն ավելի հետաքրքիր կլինի: Իհարկե, կապերն օգնում են, բայց եթե կատարողական մակարդակ չկա, ինչքան էլ կապեր լինեն, մեկ տարուց ավելի «ձգել» չես կարող: Պրոցեսի մեջ ընկնելը, բնականաբար, հեշտ է, դժվարը որպես կատարող այդ ամենը շարունակելն է»,- ասաց Ռուբեն Կոսեմյանը:
Մանրամասները՝ դեկտեմբերի 7-ի տպագիր «Առավոտում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ռուզաննա Խալաթյանի