«Հայ-վրացական հարաբերություններից դրական սպասելիքներ պետք է ունենալ, վերջին տարիների քաղաքականությունը կշարունակվի: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջընթաց ունեցել ենք, մասնավորապես՝ կոմունիկացիաների եւ էներգետիկ համագործակցության ոլորտներում»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Խոսելով ՀՀ-ի եւ Իրանի միջեւ վերջերս նախաստորագրված գազի տարանցման վերաբերյալ հուշագրի մասին, նա նկատեց՝ ՀՀ-ի միջոցով Իրանից Վրաստան փոքր ծավալներով, բայց գազ արտահանվում է. «Այդ փաստը կնպաստի, որ հարաբերություններում դրական աճ եւ մեծ հաջողություններ գրանցվեն»:
Դիտարկելով Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները՝ փորձագետը նկատեց՝ Վրաստանն, ի տարբերություն վերջին երկու երկրների, նպատակաուղղված չէ նպաստում ՀՀ շրջափակմանը. «Բայց հաշվի առնենք, որ Վրաստանն անկախ պետություն է եւ պետք է առաջնորդվի իր տնտեսական շահերով: Այն փորձում է իր խնդիրներին լուծում տալ, մենք էլ չենք կարող միջամտել կամ արգելել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ