Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին իրավունք չի տրվի ՀՀ եկող գազատարն արգելափակել». վրացագետ Ալիկ Էրոյանց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 15:48

«Բաժնետոմսերի գնման դեպքում գազատարի կառավարման իրավունքը որոշակի տոկոսով կարող է վերապահվել ադրբեջանական ընկերությանը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Ադրբեջանի «Socar» նավթագազային ընկերությունը ցանկանում է գնել ռուսական գազը Վրաստանով ՀՀ հասցնող գազատարը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էլ իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը գուցե առաջիկայում վաճառքի հանվի:

Ալիկ Էրոյանցը նշեց, որ ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ պատրաստ են գնել բաժնետոմսերի 25 տոկոսը, թեեւ նման ցանկություն մշտապես հայտնել է նաեւ ռուսական ընկերությունը. «Վաղ է խոսել, որ Ադրբեջանը կգնի այդ բաժնեմասը, որովհետեւ գիտենք հավանական գնորդներին: Գուցե այլ գնորդ հայտնվի, բայց հարցը քննարկման փուլում է: Վրաստանն էլ լավ է հասկանում՝ քանի տոկոս էլ վաճառվի, մասնավոր ընկերության են հանձնելու կառավարումը: Կարծում եմ՝ աճուրդի պայմանները կլինեն այնպիսին, որ ընդհանուր հատվածի կառավարման վրա ազդեցություն չի լինի, այսինքն՝ մեծ բաժինը պատկանելու է պետությանը»:

Փորձագետը կասկած հայտնեց՝ դեռ հարց է՝ Ադրբեջանը կգնի՞ նշյալ՝ 25%-ի չափաբաժինը. «Անգամ եթե գնի, դա մեզ համար վտանգ չի ներկայացնի, դժվար թե բնական վառելիքը արգելափակեն եւ չկարողանան մատակարարել Հայաստանին: Նման դեպքում լուրջ սկանդալ կարող է լինել հայ-վրացական հարաբերություններում: Կարծում եմ՝ այդ իրավունքն ադրբեջանական ընկերությանը չի վերապահվի, որ կամայական կերպով կարողանա փականը փակել եւ քաղաքական պատրվակով գազամուղի տվյալ հատվածը փակել: Եթե անգամ հեռուն նայենք եւ պատկերացնենք, որ այդ գազամուղն ամբողջությամբ անցել է ադրբեջանական ընկերությանը, ինչը գրեթե բացառվում է, մեզ համար մեծ վտանգ կարող է լինել, բայց ի դեմս իրանական գազի՝ ունենք այլընտրանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031