Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. Հայ-ամերիկյան հարաբերություններում նշանակալի տեղաշարժեր չեմ ակնկալում

Դեկտեմբեր 06,2016 15:13

Լրագրողները ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից հետաքրքրվեցին, թե ԱՄՆ կառավարության փոփոխությունից հետո արդյոք փոփոխություններ կարող են լինել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Դեսպանը պատասխանեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում նշանակալի տեղաշարժեր չի ակնկալում:

«Անշուշտ, նոր նախագահը իր քաղաքականությունը կօգտագործի, կունենա նոր խորհրդականներ, որոնք թարմ հայացք կգցեն Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերությունների վրա: 25 տարի է` բոլոր ԱՄՆ նախագահները անկախ այն հանգամանքից, թե հանրապետական են, թե դեմոկրատ, նրանց նպատակն է եղել, որ Հայաստանը ժողովրդավար, բարգավաճ երկիր է եւ խաղաղության մեջ համագոյակցի իր հարեւանների հետ: Եվ այս նպատակը՝ բարեկեցիկ, ազատ, անվտանգ Հայաստանի վերաբերյալ, չեմ կարծում, որ կփոխվի:

Մեր գերակայությունները կպահպանվեն՝ այն է՝ մեր երկու երկրների միջեւ օգնել առեւտրի եւ բիզնեսի զարգացմանը, ամրապնդել ժողովրդավարական կառույցները, եւ ամենակարեւորը՝ մենք կշարունակենք Մինսկի խմբի համատեքստում աշխատել խաղաղ եւ բանակցային լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի ապագայի համար: Դա իմ եւ դեսպանության աշխատանքն է, որ մեր նոր վարչակազմին կարողանանք ներկայացնել, թե ինչով են կարեւորվում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, եւ առաջիկա ամիսներին մենք այդ աշխատանքը կիրականացնենք»,- ասաց դեսպանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031