Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական կայքում հրապարակվել էին ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներ, գործը վարույթում է». Շուշան Դոյդոյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 14:55

«Հայաստանն ինտեգրվել է անձնական տվյալների պաշտպանություն իրականացնող միջազգային կառույցներին»,-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կազմակերպած՝ «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Ամփոփելով կառույցի գործունեության մեկ տարվա ձեռքբերումները՝ նա նշեց, որ որոշակի ոլորտներ որպես առաջնահերթ են դիտարկել. «Տեսահսկման ոլորտում ընդունել ենք համապարփակ ուղեցույց, որը չունի պարտադիր կատարման պահանջ, բայց իրենից ներկայացնում է խորհրդատվություն, որին պետք է հետեւի տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր անձ»,-տեղեկացրեց Շուշան Դոյդոյանը:

Մյուս ոլորտը, ինչպես նշեց նա, անցանկալի հաղորդագրություններն են. «Անձն իր բջջային հեռախոսահամարին չպետք է ստանա որեւէ տեսակի առեւտրային բնույթի հաղորդագրություն, եթե դրա համաձայնությունը չի տվել, իսկ եթե տվել է, այն հետ կանչելու հնարավորություն պետք է ունենա: Այս առնչությամբ մշակել ենք օրենքի նախագիծ, որն այս պահին կառավարությունում է»:

ashot_meliqyan

Անչափահասների անձնական տվյալների պաշտպանությունը եւս չափազանց կարեւոր է: Այս դեպքում եւս ԱՏՊԳ-ն մշակել է համապարփակ ուղեցույց, որն ընդունման փուլում է: Շուշան Դոյդոյանը նաեւ հայտնեց, որ այս պահին ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների տվյալների պաշտպանությանն ուղղված մեկ վարույթ կա. «Ռուսական կայքում հրապարակվել էին ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներ, այդ թվում՝ անձնագրի տվյալներ, հեռախոսահամարներ: Դիմել ենք Ռուսաստանի մեր գործընկերոջը՝ «Ռոսկոմնադզոր»-ին եւ խնդրել աջակցություն՝ այդ կայքի մատչելիությունը սահմանափակելու եւ այդ տվյալներն արգելափակելու խնդրանքով: Այս պահին գործը ռուսաստանյան դատարանում է»:

Քննարկմանը ներկա Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին էլ իր հերթին նշեց, որ Վրաստանում էլ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գրեթե նույն խնդիրները կան, եւ նա ցանկանում է ուսումնասիրել հայաստանյան փորձը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031