Օրեր առաջ ինձ էր դիմել սփյուռքահայ Խաչիկ Կյուրեղյան Պալըքճեանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կենտրոն վարչական շրջանում գտնվող՝ Կոմիտասի արձանին հարող մանկական զբոսայգու ցավալի վիճակին:
«Յարգելի Տիկին Բախշյան Ձեր ուշադրության կը ներկայացնեմ երեք շաբաթ առաջ երբ Երեւան էի, «ԵՐԵՒԱՆԻ ԿՈՄԻՏԱՍ ԱՅԳԻՆ ԵՒ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԽԱՂԱՎԱՅՐԸ Յուսալով Երեւանի քաղաքապետարանին ուշադրութեան ներկայացնել թէ՝ ինչ անհոգ ու վտանքաւոր պայմաններու լքուած է այս այգին եւ խաղավայրը» Յարգանքներով»,- գրել էր նա:
Մեր հայրենակցի մտահոգությունն ու ուղարկած լուսանկարները ներկայացրի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով տեղադրել այգուն սազող «Երևան» նստարաններ ու վերանորոգել սղարանի կոտրտված տախտակամածը, որի առկա վիճակն իսկապես վտանգավոր էր երեխաների կյանքի համար:
Բարեբախտաբար մեր խնդրանքն ի կատար ածվեց. այսօր այգում կան նոր նստարաններ, սղարանը վերանորոգված է, որի համար շնորհակալություն եմ հայտնում պարոն Կյուրեղյան-Պալըքճեանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Լուսանկարներում՝ խաղավայրի սղարանի հին և վերանորոգված տարբերակները
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ