Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանը Ալիեւի՝ Երեւան գալու մասին

Դեկտեմբեր 06,2016 14:26

Դեկտեմբերի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ չպետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին, թե խաղաղ ճանապարհով կվերադառնա Երեւան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կհայաթափվի:

«Ալիեւի երազանքներն այլ մակարդակում են: Նա կարող է խաղաղ ճանապարհով գալ Հայաստան, երբ Բաքուն չի լինի Ադրբեջանի մայրաքաղաք ու ինքը կգա կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու: Մենք կերաշխավորենք նրա կյանքը»,-հեգնեց բանախոսը:
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում չպետք է լուրջ ուշադրություն դարձնել Ալիեւի այդ կարգի հայտարարություններին:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ԵԱՀԿ նախարարների՝ Համբուրգում կայանալիք խորհրդի նիստին  ու Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման նպատակահարմարությանը:

Գառնիկ Իսագուլյանի ձեւակերպմամբ, մենք պետք է սպասենք ԱՄՆ ադմինիստրացիայի փոփոխությանը, բացի այդ, նրա խոսքերով, այս շրջանում անգամ ԵՄ ազդեցիկ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան են խառնաշփոթ վիճակում:

«Եվրամիության նախարարների խորհուրդը հիմա անգամ ԵՄ խնդիրների վերաբերյալ չի կարողանում իր հստակ դիրքորոշումը հայտնել, ի՞նչ կարող է ասել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ»,- շեշտեց բանախոսը: Ըստ նրա՝ տարածաշրջանով հիմնական խաղացողները, ըստ էության, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031