Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր երկրում Թրամփից հարուստ առնվազն 5 միլիարդատեր կա». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 14:23

Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ համարժեք չէ այսօրվա իրավիճակին: Դուք ՀՀ տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք արտասանում ոչ կոռուպցիա, ոչ մենաշնորհ, ոչ տնտեսական մրցակցություն, դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարությունից, նախորդի նախորդից:

Այսօր ԱԺ-ում 2017-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի դժգոհություն ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա պահանջում էր ՀՀ հիվանդ տնտեսության դեղատոմսը, առողջացման ծրագիրը. «Ո՞րն է ձեր կոնցեպցիան, ինչո՞վ եք տարբերվում նախորդից»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, ես մի քանի անգամ ասել եմ, որ բյուջեն գործիք է՝ մակրոտնտեսական կառավարման համար»:

Արամ Մանուկյանն արձագանքեց. «Դուք մեր հիվանդ, քայքայվող տնտեսությանը տալիս եք երկար՝ 50 տարվա բուժող համակարգ եւ նրան տալիս եք մրսածության դեղեր, բայց համակարգը փտախտի մեջ է, ուղղակի քայքայվում է: Ձեր արած քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը: Ռադիկալ քայլեր են պետք: Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա՝ դրա մասին բան չեք ասում: Մեր երկրում առնվազն 5 Թրամփից հարուստ միլիարդատերեր կան, էդ ո՞նց է առաջացել, չէ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, մրսածության արդյունք չի: Դուք այդ ռակը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս: Դրանով այս երկիրը ուշքի չի գա»,- պատկերավոր ներկայացրեց Արամ Մանուկյանը:

Վարդան Արամյանը վստահեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսում են եկամուտների արդյունավետ վերաբաշխում՝ հարուստների հարցը լուծելու համար: Պարապուրդի ենթարկված ակտիվները փորձելու են վերակենդանացնել, գույքահարկի գործիքը վերանայել եւ այլն:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայնեց Արամ Մանուկյանի հետ՝ Վարդան Արամյանին ասելով. «Այո, դուք մրսած եք: Եվ եթե մրսած վիճակում ուզում են ձեզ առողջացնել, պետք է կայունացման դեղերը տաք, հետո նոր՝ բուժումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031