Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ներում բժշկական կադրերի, սարքավորումների պակաս, ծառայությունների որակի խնդիր կա». Արման Թաթոյան

Դեկտեմբեր 06,2016 14:19

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից ՔԿՀ-ներում խոշտանգումների կանխման հարցով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակից  ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ անցկացված հետազոտությունների արդյունքում վաղաժամկետ ազատման ոլորտում լուրջ խնդիրներ են բացահայտվել, արձանագրել են նաեւ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքեր, որոնք եղել են հիմնականում ինքնասպանություններ եւ ինքնավնասումներ: ՄԻՊ-ի տվյալներով,  2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ՔԿՀ-ներում մահվան 4, 2015-ին՝ 3 , 2014-ին 4 դեպք է գրանցվել:

Իսկ մահացության դեպքերի կրճատման համար, ըստ պարոն Թաթոյանի, համալիր միջոցառումներ են պետք. «Բանտարկյալներին աջակցելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել տեսակցությունների հանդեպ վերաբերմունքը, բարելավել ընտանիքի հետ կապը»:

lurik

Ըստ նրա, ազատազրկման վայրերում տարբեր բանտարկյալների համար տարբեր պայմաններ է հարկավոր ստեղծել: ՄԻՊ-ի աշխատակազմն արդեն ուսումնասիրում է քրեակատարողական հաստատություններում բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրները, իսկ դրանք քիչ չեն:  «Բժշկական կադրերի, սարքավորումների պակաս, ծառայությունների որակի խնդիր կա»,- ասաց պարոն Թաթոյանը:

nkar

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված խնդիրների լուծման համար  արդեն առաջարկներ է առաջիկայում ներկայացնելու արդարադատության նախարարությանը, ԱԺ-ին: Պարոն Թաթոյանը առաջարկներից առանձնացրեց մի քանիսը, որոնք վերաբերում են ՔԿՀ-ների աշխատակիցների կողմից դատապարտյալների հանդեպ վերաբերմունքին, վաղաժամկետ ազատման համակարգի հանդեպ վերաբերմունքի վերանայմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031