Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարուքյանն առաջարկում է ՊԵԿ-ի եւ ԿԲ-ի շենքերը վաճառել, փոխմարզպետներին կրճատել՝ փող տնտեսելու համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 14:12

ԱԺ-ում 2017-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ պատգամավորների 340 առաջարկներից ընդունվել է 31-ը: Ըստ նրա, շատ առաջարկներ են եղել, որ որեւէ նախագծային հաշվարկ չեն ունեցել, թե ինչպես են պատգամավորները պատկերացնում դրա իրականացումը գործնականում:

Էդմոն Մարուքյանն էլ դժգոհեց, որ ասենք թե պատգամավորները չեն ներկայացրել, բա կառավարությունը ինչո՞ւ չի կապվել պատգամավորի հետ եւ ճշտել: Ըստ նրա, կոնկրետ իր հետ կառավարությունը չի համագործակցել, եթե նախկին կառավարությունը գոնե զանգում, ասում էր, այ այսպիսի առաջարկ եք ներկայացրել, ինչ հաշվարկ ունեք, այս կառավարության հետ համագործակցությունը զրոյական է. «Քանի որ ի սկզբանե նպատակ չի եղել բավարարելու այդ առաջարկները, նաեւ չի եղել համագործակցությունը»:

Կոնկրետ պարոն Մարուքյանն առաջարկել էր պաշտպանական ծախսերը մեծացնել 23 մլրդ-ով: Նախարարը պատասխանեց, որ իրենց առաջնահերթ խնդիրն է նախ տնտեսական աճ ունենալ: Բնականաբար, պաշտպանական ոլորտում միշտ էլ տեղ կա ծախսերն ավելացնելու, բայց ֆինանսավորման աղբյուր է նաեւ պետք. «Գաղափարը չենք քննարկում, բայց 23 մլրդ-ով ծախսերը մեծացնել, դա արդեն բեռ է լինում, նշանակում է հարվածել տնտեսվարողին»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառավարությունը ձեւական ասում է, թե օպտիմալացում է անում, բայց գործնական քայլեր չեն տեսնում. «Կառավարությունը ռիսկ չի անում անգամ փոխմարզպետներին կրճատել: 4 հատ ԾԻԳ կրճատել…Ասում եք՝ գումարները որտեղի՞ց՝ տնտեսումներից պետք է լինի: Ուռճացված կառավարման ապարատի հաշվին: ՊԵԿ-ի շենքը վաճառելու հաշվին պետք է լինի, ԿԲ-ի շենքը կրճատելու հաշվին, այնքա՜ն բան կա: Բայց այդ կրճատումները չեն արվում, օպտիմալացում ես չեմ տեսնում, միայն հռետորաբանության մեջ է»:

Նախարարը չհամաձայնեց. «Չեմ կիսում այն տեսակետը, որ մենք բավարար քաջություն չունենք ծախսերը կրճատել, մենք չափից ավելի ամբիցիոզ ենք գնում ծախսերի կրճատման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031