ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում ձյան տեղումները դադարել են:
Վայքի տարածաշրջանը սպասարկող ճանապահաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման և մշակման մեծածավալ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհը լիարժեք երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն