Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային անվտանգության» նախագահ. «Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարող են ոչնչացնել Բաքու մեկնած հայերին»

Դեկտեմբեր 06,2016 13:58

Դեկտեմբերի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալված «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ Ադրբեջանի կողմն անցած ՀՀ քաղաքացիներին՝ ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցի՝ մի՞թե այդ մասին չէին կարող ավելի վաղ տեղյակ լինել ՀՀ ԱԱԾ-ն, հատուկ ծառայությունները:

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ որքան էլ ոմանք ուզում են ինչ-ինչ խնդիրների պրիզմայով ներկայացնել իրականությունը, Հայաստանում միեւնույն է՝ բարձր է խոսքի ազատության մակարդակը, մարդիկ բավականաչափ ազատ են տեղաշարժի առումով: «Մեր իշխանությունները հանդուրժում են անգամ պրովոկացիոն բնույթի ազատությունները, եթե ես լինեի, չէի հանդուրժի»,-հավելեց նա:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմն անցածներին, Իսագուլյանի ձեւակերպմամբ, նրանք տարբեր գրանտների միջոցով իրենց ելույթներում միշտ էլ հակահայկական, դավաճանական շեշտադրումներ են դրել, հիմա էլ այդ գրանտները կրճատվել են, ու նրանք հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: «Դավաճանը նվազ բնորոշում է այդ մարդկանց համար», -ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:

Բաքու մեկնած լրագրող եւ հասարակական գործիչ ներկայացած Սյուզան Ջաղինյանին  էլ անդրադարձ եղավ, որը ծաղիկներ էր դրել Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին: «Այդ կարգի մարդկանց հետ կապված մեր հատուկ ծառայությունների համար, իհարկե, բարդ չէ գործողություններ իրականացնելը: Քանի որ այդ մարդիկ արդեն իսկ իրենց առաքելությունը կատարել են, չի բացառվում, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրանց ընդհուպ ֆիզիկապես ոչնչացնեն եւ դա վերագրեն Հայաստանի հատուկ ծառայություններին: Աստված այդ մարդկանց հետ, նրանք մեզ համար գոյություն չունեն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031