Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր հայերի» արածը սիրուն չէր. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 06,2016 13:18

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» (КВН) հիմնադրման 55-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին տարբեր տարիների լավագույն թիմերից մի քանիսը, այդ թվում՝ մեր սիրելի «Նոր հայերի» թիմը՝ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

«Նոր հայերի» հումորները վատը չէին, կային մի քանի շատ հաջող կատակներ, բայց մի բան տհաճ տպավորության թողեց։ Բնավ կարիք չկա այդ լսարանում խոսել Ղրիմի ռուսական լինելու մասին։ Հասկացանք, որ դահլիճում գտնվող ՌԴ նախագահ Վ. Պուտինի քիմքին շատ հաճելի է, բայց դա տհաճ է ուկրաինացիների համար։ Այն, ինչը հաճելի է ռուսներին եւ Ռուսաստանին, դա դեռ չի նշանակում, որ մեզ էլ է հաճելի։

Բայց այն, ինչը տհաճ է ուկրաինացիներին, մեզ էլ կարող է տհաճ լինել։ Ղրիմը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ վիճելի տարածք է, այդ երկու պետությունները հակամարտության մեջ են եւ հեչ պետք չի խցկվել այնտեղ՝ թեկուզ հումորի տեսքով։

Ռուսական КВН-ի ոչ մի թիմ հաստատ իր ելույթում չի ասի, որ Արցախը Հայաստանինն է։ Ոչ թե նրա համար, որ մեզ չեն սիրում, այլ որովհետև դա իրենց կոնֆլիկտը չէ։ Ու չեն էլ ասի, թե Ադրբեջանինն է։ Շողոքորթության նման ձեւը վիրավորական է հենց մեզ համար։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031